Մի հետաքրքիր երևույթ եմ նկատել, որն ինձ թվում է բոլորն էլ նկատել են : Խոսքը սփյուռքում հայապահպանության մասին է: Հետաքրքիր է, որ մուսուլմանական երկրների բնակիչ հայերը ավելի լավ են պահպանում իրենց ազգային ինքնագիտակցությունը, քան'քրիստոնեական երկրներում: Օրինակ արաբական երկրների հայերը, էլ չասեմ իրանահայերի մասին, որոնք շատ ծեսեր և սովորույթներ պահում են Հայաստանաբնակներից լավ: Կարծում եմ, որ սրա պատճառը ենթագիտակցական վախն է, որ մուսուլմանական երկրների հայերի մեջ կա, որ իրենց կձուլեն, կրոնափոխ կանեն, բայց քրիստոնյաներից նման ենթագիտակցական վախ չկա. շատ իզուր: Կյանքը ցույց է տվել, որ քրիստոնյաների մեջ ավելի հեշտ են հայերը ձուլվում, որովհետև հայը թուլացնում է ինքնա պահպանման բնազդը'կարծելով, որ վտանգ չկա: Ամեն քրիստոնյա չէ, որ բարեկամ է, ամեն մուսուլման չէ, որ թշնամի է և հայի վատն է ուզում: Ձիգ մնանք բոլոր երկրներում և գիշատչի պես ատամներով պահենք մեր ինքնությունը: Հայ ենք և վերջ, ուր էլ լինենք:

 

 

Տիգրան Մկրտչյան