Թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է 1961 թվականին: Ֆիգերասի նորընտրյալ քաղաքապետը խնդրում է հռչակավոր հայրենակցին իր գործերից մեկը նվիրել քաղաքին: Դալին որոշում է թանգարան նվիրել, այն էլ՝ թատրոն-թանգարան: Այսօր թատրոն-թանգարանը հանդիսանում է աշխարհի ամենամեծ սյուրռեալիստական ցուցանմուշներից մեկը և ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը Իսպանիայում: