Ուսումնասիրելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, պետք է արձանագրել որ մեր երկրում այս տարի տնտեսական ակտիվության աճ է գրանցել: Համեմատական տանելով նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների հետ, պետք է նշել, որ աճը կազմել է 3.8 %:
Տնտեսական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում, որտեղ արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2.6 տոկոսով:


Գյուղատնտեսությունում նույն ժամանակահատվածները համեմատելով պետք է արձանագրենք 6.5%-ի աճ:
Արտադրության ծավալների աճ է արձանագրվել նաև էլեկտրաէներգիայի
ոլոտում, որտեղ այն կազմել է 16.5%:


Տարին բացասական ցուցանիշով է ավարտում շինարարությունը, որտեղ նոյեմբերի համեմատ գրանցվել է 10.1%-ի անկում:


Այս տարի նախորդ տարվա համեմատ 5.9%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում:
Չնայած այն բանին,որ առևտրաշրջանառության ծավալները նոյեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել են 1.2%-ով, այնուամենայնիվ տարվա կտրվածքով արտաքին ծավալները աճել են 2.3%-ով:


Ըստ ԱՎԾ-ի' առևտրաշրջանառության ծավալները 2014թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1.2%-ով: 1.3%-ով աճել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները նվազել են 11.5%-ով:


Միջին ամսական անվանական աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 9.5%: Պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է 147 հազ. 230 դրամ, իսկ մասնավոր հատվածում' 195,3 հազ. դրամ:

 

 

Դավիթ Պետրոսյան