ԻՊ-ի ուժի մասին լեգենդը չափ ու սահման չունի: Հետաքրքիրն այն է,որ որոշ մեր հայրենակիցներ կարծում են,որ ԻՊ-ն Հայաստանի համար վտանգ է ներկայացնում: Սիրելի մեկ -երկու հայրենակիցներ,որ ԻՊ-ի մեջ վտանգ են տեսնում,ԻՊ-ն մեզ համար վտանգ չի կարող ներկայացնել,որովհետև Հայաստանը բնակեցված չէ նրանց հինգերորդ շարասյուն հանդիսացող սուննի մահմեդական բնակչությամբ : Իսկ,եթե անգամ սխալ հաշվարկներ կատարեն և բախտը փորձեն,ապա մենք ունենք հզոր բանակ,որը զսպաշապիկ է թվով իրենից մի քանի անգամ մեծ ադրբեջանական բանակի համար,որը կանոնավոր է,ունի ժամանակակից զինտեխնիկա,էլ ուր մնաց մի 15-20 հազար ահաբեկիչներից կազմված խաժամուժի դիմացը չկարողանա առնել: Եթե ԻՊ-ի թիկունքից հանենք արևմտյան և որոշ արաբական երկրների քարոզչությունը,այդ երկրների հատուկ ծառայությունների տրամադրած հետախուզական տվյալները,ապա ԻՊ-ն հենց նույն սուննիաբնակ տարածքներում երևում է,որ սովորական ահաբեկիչներից կազմված մեծ բանդա է:

 

 

Տիգրան Մկրտչյան