ԴԵՄ ԱՌ ԴԵՄ
Առավելություններ
Եթե ձեզ սիրահետող տղան առաջարկում է Նոր տարին անցկացնել առանձին, դա խոսում է նրա մտադրությունների լրջության մասին: Մանկուց մենք սովոր ենք ամանորը դարձնել մի անսովոր ու անմոռանալի հուշ, բացի այդ' ժողովրդական խոսքն իզուր չի ասում. «Ում հետ Նոր տարին դիմավորես, նրա հետ էլ այն կանցկացնես»: Սա հիանալի հնարավորություն է հարաբերությունները տեղափոխելու սկբունքորեն նոր մտերմության մակարդակ:
Թերություններ
Պատրաստ եղեք նրան, որ երկուսով անցկացրած մեկ ամանորյա երեկոն կարող է լակմուսի թղթի նման վերհանել ձեր հարաբերությունների բոլոր թերի կողմերը: Օրինակ' տոնակատարության տեղը, համապատասխան համերգային շոու-ծրագիրն ընտրելիս կամ ճաշացանկը համաձայնեցնելիս' կարտահայտվի փոխզիջման գնալու ձեր կարողությունը, կամ էլ դրա բացակայությունը: Իսկ նվերները ցույց կտան, թե որքանով գիտեք իրար նախասիրություներն ու ճաշակը:
ԱՄԱՆՈՐԸ ՆՐԱ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Առավելություններ
Չշփոթվեք, եթե ձեր զուգընկերը հրավիրի Նոր տարին անցկացնելու իր ընկերախմբի հետ: Տղամարդկանց համար շատ կարևոր է, թե ինչ տպավորութուն է թողնում իրենց ընտրած աղջիկը ընկերների վրա: Հագնվեք պերճաշուք, բայց ոչ «ճչացող» մի՛ չարաշահեք ալկոհոլը, եղե՛ք հավասարաչափ սիրալիր ու բարեհամբույր բոլորի հետ:
Թերություններ
Կա ռիսկ, որ ընկերախումբը կարող է կազմված լինել տաղտկալի ու «հոգնած» մարդկանցից, ովքեր Նոր տարի նշել ասելով հասկանում են միայն ուտելն ու միապաղաղ կենացներ ասելը: Այս դեպքում երեկոյի կեսից կարող եք առաջարկել, համոզել նրան շարունակել ուրախությունը ձեր ընկերական շրջապատում, եթե, իհարկե, նա ի վիճակի կլինի նոր այցելության:
Շարունակությունն՝ այստեղ