Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2014-ի հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 12,2 տոկոս անկում, իսկ նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ' 0,5 տոկոս աճ: Հիշեցնենք, որ այս տարի պետական բյուջեի հիմքում դրված է 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրի համար կանխատեսում է 2,5 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ' 3 տոկոս:
Հավանական է թվում, որ Հայաստանի 2014թ.-ի տարեկան տնտեսական աճը կգտնվի 3,5-4 տոկոսի միջակայքում:

 

 

Կարինե Առաքելյան