936. Լավ լուր կոնցլագերից
Կառավարության որոշմամբ հարկային արտոնություն է տրամադրվել Գյումրու օդանավակայանին (էլի Էռնեկյանինն է): Դա մոտավորապես 1 մլն դոլարի տնտեսում է ենթադրում տարեկան, բայց դժվար է ասել' ով է շահելու սրանից' օդանավակայանից օգտվողները՞, ավիաընկերությունների շահույթնե՞րն են ավելանալու, թե՞ ռսի զորքերն ու զինվորականները: Ընդհանուր առմամբ լավ լուր է, տարիներ շարունակ այս տարածքին հարկային արտոնություններ ենք պահանջել, միշտ արհամարհել են, տեսնես ի՞նչ մոծակ է մտել կառավարական տուն:

 

 

Լևոն Բարսեղյան