Երևի արդեն պիտի կրկնվեմ, սակայն նախքան Ռուսաստանի հուղարկավորմանը պատրաստվելը մի պահ մտածեք, թե իսկ մինչ այդ Հայաստանի յոթն ու քառասունքն իրար հետ չի լինի արդյոք: Ու արդեն ոնց որ նկատվում է նման միտում: Ռուսաստանն ամենավերջում կարող է իր տարածքում ապրող օտարերկրացիներին, անվանենք նրանց միգրանտներ, հանի լարի իր երկրից ու այդկերպ յոլա գնա ... ամեն դեպքում մի երկիր է, որը ներքին ներուժի հարց չունի, տարածք ունի ինչքան ուզես ու կարող է հանուն գաղափարի բլոկադայի մեջ ապրել, ոնց ապրել է Մեծ Հայրենականի ժամանակ երբ բլոկադայի մեջ էր Լենինգրադը:
Եթե նման բան կատարվի ամենամեղմ հաշվարկներով կես միլիոն մարդ կվերադառնա Հայաստան. կես միլոն գործազուրկ, ինչպես կասեր մեր նախկին վարչապետ այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան օֆշորի Տիկոն' կես միլիոն "հեղափոխություն անող մասսա": Ու ինչ ենք անելու այդ ժամանակ: Ոնց ենք նրանց կերակրելու: Հնարավոր սցենարներից մեկը պատկերացնելու համար կարելի է կարդալ մեր ժողովրդի վիճակը Ցեղասպանությունից անմիջապես հետո ընկած տարիներին' նկատի ունենալով որբերին, փախստականներին, հիվանդներին և այլն, որոնք հաճախ փողոցներում են մահացել սովից ցրտից հիվանդություններից և այլն:
Գևորգ Գրիգորյան