Ֆրանսիական «France 2» հեռուստաալիքը դեկտեմբերի 17-ին հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին ռեպորտաժ է ցուցադրել:
Նկարահանող խումբը պատմում է Սևանի ափին բնակվող Մկրտչյանների ընտանիքի մասին, ովքեր պատրաստվում են Ամանորին:
Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում տոնական ուտեստների պատրաստումը սկսվում է վաղ առավոտից: Տատիկները հաց են թխում, իսկ տղամարդիկ խորոված անում:
«Երբ երիտասարդ կանայք պատրաստվում են ամուսնանալ, նրանք պիտի սովորեն 60 տարբեր բաներ անել՝ սեղան գցել, ուտելիք պատրաստել, գործել և այլն»,-ասում է Արթիկ Մկրտչյանը:
Կից նյութն՝ այստեղ