Դոլլարի արժեվորման հետևանքով արտարժութային շուկայում առաջացած տատանումները բերել էին արհեստական գնաճի: Երեկ, որոշակի քայլերի արդյունքում դրամը սկսեց արժևորվել:


Ինչպես այսօր պարզվեց, այս կարգավորման համար մենք պետք է շնորհակալ լինենք ԲՀԿ-ին: Արտահերթերի բոյկոտման մասնագետ կուսակցությունը համարում է, որ հենց արտահերթ նիստը ազդեց գնանկման վրա: Ինչ խոսք, ես ցնցված եմ:


Մի խնդրանք ունեմ ԲՀԿ-ին, եթե հնարավոր է, ևս մեկ արտահերթի մասնակցեք, քանի որ վերևի հարկի հարևանը երկրորդ օրն է ջուր է լցնում պատալոկիս: Կասկած չունեմ որ ձեր մասնակցությունը կզսպի այդ չարաբաստիկ հարևանիս:

 

 

Հայկ Համբարձումյան