Վերջիին օրերի փոխարժեքի տատանումները դժգոհությունների առիթ էր դարձել:


Իսկ այսօր արդեն մի խումբ ակտիվ քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Վերջիններս դժգոհություններ են հայտնում շուկայում տիրող գնաճի և երկրում առկա տնտեսական դժվարությունների վերաբերյալ: Մասնավորապես քաղաքացիները գործադիրին ներկայացրել են հետևյալ 3 պահանջները.


Առաջին՝ դոլար-դրամ հարաբերակցությունը բալանսավորել մինչև դեկտեմբերի 23-ը:


Երկրորդ՝ մինչև դեկտեմբերի 23-ը իջեցնել դրամի արժեզրկման հետևանքով առաջացած գնաճը:


Երրորդ՝ դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:


Քաղաքացիների նման պահանջը, ինչ խոսք, արդարացված է, իսկ նման դժգոհությունների ալիքը' տրամաբանական, սակայն մի փոքր դիտարկում կատարենք.


Կցանկանայի անդրադառնալ կետերին հատ առ հատ. Դեկտեմբերի 17-ը, թերևս, ժողովրդի համար կլինի հիշարժան օր: Ինչպես հիշում ենք հենց այս օրը դոլարը տարադրամի շուկայում գերարժևորվել էր' հասնելով մինչև 570-580 դրամի: Դեկտեմբերի 17-ին անհամեմատ գնաճ տեղի ունեցավ նաև շուկայում: Հարկ է նշել գազալցակայաններում գազի գինը հասնում էր մինչև 280 դրամ:


Ակներև է, որ երեկվանից դրամը արժևորվում է, իսկ շուկայում նկատվում է գնանկում: Փաստացի ստացվում է, որ քաղաքացիների պահանջներից առաջին երկու կետերը կամ լուծված է, կամ լուծման փուլում է գտնվում:


Հետաքրքիր է քաղաքացիների կողմից ներկայացրած երրորդ' ԵՏՄ-ի անդմակցության դադարեցման պահանջը: Գովելի է, որ մեր երկրում կան ակտիվիստներ, ովքեր իրենց ձայնը փորձում են լսելի դարձնել, սակայն նախ եկեք հասկանանք. թե ի՞նչ պետք է անի կառավարությունը ԵՏՄ պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար:


Նման լիազորություն թերևս կառվարությունը չունի: Այս պահանջը պետք է ուղղել Ազգային Ժողովին :
Եթե հիշում եք, Խորհրդարանի դիմաց ԵՏՄ պայմանագրի դեմ պայքարողների թիվը չէր գերազանցում 15-ը: Ենթադրությունները թողնում եմ ձեզ…

 

 

Վաչագան Գևորգյան