Ահա թե ինչպիսին պետք է լինի իր ժողովրդի ու իր պետության մասին մտածող, իրապես ժողովրդական ու իրապես անկախ Ղեկավարը։ Լուկոշենկոն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում, իր ապրանքները վաճառելու է ռուսաստանին միայն եվրոյով ու դոլարով։ Որքան էլհիմա ռուսական լրատվական դաշտը աղաղակի, որ Բատկան մեջքից հարչված է հասցնում ու իր ընկերությունն է վաճառում, դա լոկ հերյուրանքներ են, որովհետև Բելոռուսիան ունի բոլոր իրավունքները դա անելու։
Ռուսները հիմա նեղանում են, որ իրենց թույլ ռուբլիով չեն ուզում վճարում ընդունել, բայց չգիտես ինչու, միանգամայն նորմալ են համարում, որ Բելոռուսիան ու ՌԴ այլ գործընկերները ռուսական գազի դիմաց վճարում են դոլարով։ Եթե համարում են, որ դա անազնիվ է, ապա թող բարի լինեն ու որպես մեծ եղբայր օրինակ ծառայեն մնացյալ հետխորհրդային պետությունների, հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան այն, ինչի համար ռուսները այդքան մեղադրում են Արևմուտքին՝ երկակի ստանդարտներ։
Ինչ վերաբերում է Լուկոշենկոյին, ապա նա գուցե և կարող էր մի քիչ էլ սպասեր, կամ էլ շարունակեր ռուբլով ընդունել վճարումները, բայց եկեք չմոռանանք, որ ինքը պարտավոր չէ ի հաշիվ իր պետության ու իր ժողովրդի շահերի, սպասարկել Ռուսատսանի շահերի ավելին, քան անում է հիմա։
Ո՞ւր էր թե մեր իշխանություններն էլ մերթընդմերթ հիշեին մեր պետության ու մեր ժողովրդի շահերի մասին՝ Ռուսաստանի, կամ էլ Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելիս։ Իսկ դուք ասում եք անկախություն...
Գեղամ Ասլամազյան