15 սպեկուլյանտ կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Ինչպես տեսանք' օրեր առաջ ստեղծված շուկայական խուճապն ու անհիմն թանկացումների ալիքը մարեցին երեկ:
ԲՀԿ-ն հայտարարեց, որ սույն գնանկումները եղել են գնաճի դեմ ԱԺ արտահերթ նիստի շնորհիվ:
Այսպիսով ստացվում է, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը բոյկոտող Բարգավաճը նիստերին չէր գնում, քանի որ «տնտեսության, փոխարժեքի առողջացման ծրագիր էր գրում», հետժամով տնտեսական գիգանտ խորհրդակցություններ էր գումարում, ապա, գտնելով լուծման բանալին, կտրուկ ու վճռական գործողությունների էր դիմում:
Երեկ ՀՀ ոստիկանություն հաղորդագրություններ էին ուղարկվել Երևանում և շրջակա մարզերում գործող բժշկական հաստատություններից: Վերջիններում նշվում էր, որ իրենց մոտ են տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 անձինք: Ինչպես պարզեց հետաքննությունը, դրանք այն սպեկուլյանտներն էին, որոնք վնասազերծվել էին ԲՀԿ պատգամավորների, Բեթմենի և Սպայդերմենի ջանքերի շնորհիվ:
Բարգավաճը շարունակելու է իր ազգանվեր գործը և առջևում նորանոր հաղթանակներն են:
Արման Ղարիբյան