Երեկվա դրամի արժևորումից հետո ԲՀԿ ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է. «Եթե մենք արտահերթ չնախաձեռնեինք, պարզ չէր լինի, թե այս խուճապը որքան կշարունակվեր»:
Այնուհետև օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ «փոխարժեքի առողջացման ծրագիրը» ԲՀԿ-ական պատգամավորները մշակել են տարադրամի փոխանակման կետերում:
Կենտրոնական բանկը իր խորին շնորհակալությունն է հայտնել ԲՀԿ-ական պատգամավորներին և խոստացել է վերջինիս արձանը տեղադրել շենքի դիմաց:
ԲՀԿ-ն դրամը արժևորելուց հետո լծվել է նոր հարցի կարգավորման գործին' մայրաքաղաքի դիտահորերի ներկման մասով արտահերթ նիստի նախաձեռնումին:
Խաչատրյան Ժոռա