Սպեկուլյացիա բառը ինչքան գիտեմ շատ հայտնի էր սովետի ժամանակ: Ավելին՝ այդ երկրում, եթե չեմ սխալվում նույնիսկ սպեկուլյացիայի համար պատիժ էր նախատեսված: Սպեկուլյացիան արգելված էր, որովհետեւ սովետում գլխավոր սպեկուլյանտը՝ հենց կոմունիստական կուսակցությունն էր: Երբեք չեմ լսել, որ աշխարհի զարգացած երկրներում խոսեն սպեկուլյացիայի մասին: Չեն խոսում, որովհետեւ նորմալ երկրներում ազատ շուկայական տնտեսություն ունեն: Հայաստանը համարվում է ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկիր ( hամենայնդեպս առավոտից երեկո պաշտոնյաները էդպես են հայտարարում ) բայց քանի որ կառավարման համակարգում հիմնականում սովետի կոռուպցիոն դպրոցն անցած չինովնիկներն են հավաքված, դրա համար միայն Հայաստանում կարող ես հանդիպել պաշտոնյաների, որոնք վերամշակող գործարանի սեփականտիրոջը մթերման ֆիքսված գին են պարտադրում, կամ գյուղացուն ասում են, թե ինչ գնով վաճառի բերքը: Մարդկանց ագելում են արտարժույթի բիզնես անել: Մասնավոր խանութներին ապրանքների վաճառքի գին են պարտադրում: Ու էդքանից հետո՝ դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե իբր Հայաստանում ազատ շուկայական հարաբերություններ են ՃՃՃ
Մկրտիչ Իսրայելյան