Մարդկանց մի կատեգորիա կա, մեկ էլ պահի տակ ցնդում են ու հիմնականում անդառնալի: Իրենց թվում է, որ երկիրը մազից է կախված և այդ մազը իրենք են: Ու ինչքան էլ բացատրես, որ իրենից այդքան բան է կախված, ինչքան մեր դիմացի շենքի Ջեկոից, մեկ ա չեն հավատում:
Ազգափրկիչ, լուսավորիչ, առաջնորդ, ինչ ասես տենց մարդկանց ուղեղի մեջ նստացրած ա:
Ու իրեն թվում է թե աշխարհու կան միայն "ինքը ու Օբաման", կամ "ինքը ու Պուտինը", կամ "ինքը ու Սերժը", ու ինքը իրենց բոլորին հաղթող ա :
Իսկ իրականում նույնիսկ սեփական շքամուտքի լամպոչկան ի զորու չեն փոխել:
Դյումայի "Երեք հրացանակիրներում " այսպիսի կերպար կա, լրիվ իրենց բնութագրում ա- գալանտերեյշիկ Բոնասյեն:
-"Я спасу Францию! Галантерейщик и кардинал- это сила!!! "
Տիգրան Քոչարյան