Forbes-ի հրապարակած 2014թ-ին լավագույն բիզնես միջավայր ունեցող երկրների ցանկում, Հայաստանը, 146 երկրների մեջ զբաղեցնում է 56-րդ տեղը' նախորդ տարվա 64-ի փոխարեն: ԱՊՀ տարածքում և տարածաշրջանում Հայաստանը գրանցել է ամենամեծ առաջընթացը' 7 կետով: Բարելավվել են հարկային բեռի և դրամավարկային քաղաքականության, տնտեսական աճի եւ այլ ցուցանիշները:
Վրաստանը ցանկում 47-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Ադրբեջանը 60-րդ, Ռուսաստանը' 91-րդ: Առաջին տեղում Դանիան է, երկրորդում' Հոնկոնգը, երրորդում' Սինգապուրը:
Անահիտ Գրիգորյան