
Կառավարության վերահսկիչ գործողություններից հետո աաստիճանաբար կարգավորվում է նաև գազալցակայանների գազի գները:
Հիշեցնենք, որ արտարժույթի տատանումների արդյունքում, որոշ գազալցակայաններ բարձրացրել էին գները: Ինչպես դոլարը, այնպես էլ գազի գինը այսօր որոշակի անկում արձանագրեցին: Մինչև ուշ երեկո բոլոր գազալցակայանները կվերադառնան նախկին գնին:
«Գազի կայաններում վերականգնվել է 200 դրամ լիցքավորումը, այնպես որ այսօր առավոտյան այդ հարցը կարգավորվել է, երեկ 230 էր դառել, այսօր առավոտվանից 200 է»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Տիգրան Խաչիկյան