Ինչպես այսօր նշեցի, այսօրվա ասուլիսում,Պուտինն ուներ երկու այլընտրանք.
1. Հանդես գալ մեղմ ու փափուկ ձևակերպումներով հագեցած պատասխաններով, որոնց կոնտեքստուալ իմաստը կլիներ կապիտուլյացիան՝ Արևմտյան առայժմ տնտեսական-տեղեկատվական-քաղաքական ագրեսսիայի առջև։
2. Հանդես գալ իրեն հատուկ ոճով՝ ուղղամիտ, երբեմն սրամիտ, երբեմն խոււսանավումներով, երբեմն չափզանց «ժողովրդական» ձևակերպումներով ու վերահաստատել, որ Ռուսաստանը այլևս չի պատրաստվում հաշտվել 91 թվականից հաստատված ամերիկյան հեգեմոնիայի հետ ու շարունակելու է վարել ինքնուրույն քաղաքականություն՝ ուղղված առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերը սպասարկելուն։
Ի հեճուկս սկեպտիկների պնդումների, Պուտինը ընտրեց երկրորդ տարբերակը ու թեև ասուլիսը դեռ շարունակվում է, արդեն կարելի է արձանագրել հետևյալ դրույթները, որոնք կազմելու են Ռուսաստանի արտաքին ու ներքին քաղաքականության կմախքը առաջիկա տրիներին։
- Ռուսաստանը շարունակելու է հակադրվել Արևմուտքին, քանի որ Ռուսաստանում համարում են ու ըստ իշ շատ ճիշտ են համարում, որ Արևմուտքը միևնույն է Ռուսաստանին նվաստացնելու է, անգամ եթե Ռուսաստանը բավարարի բոլոր պահանջները ու որքան շատ բավարարի, այնքան ավելի են կզցնելու ռուսներին ու ի վերջո, ինչպես Պուտինն ինքը բնորոշեց. «Մի որ արջը էլ ոչ ոք պետքք չի լինի ու նրա մորթին կկախեն պատից...»։
- Տնտեսական դիմակայությունը Արևմուտքի հետ շարունակվելու է ու դրա դեմ հակազդելու են սեփական տնտեսության դիվերսիֆիկացման միջոցով, որը կտևի առավելագույնը 2 տարի, մինչև հասնեն էն վիճակի, որ կարողանան կոմպենսացնեն այն վնասները, որոնք գալիս են առկա տնտեսական կոնյունկտուրայից։
- Ռուսաստանը այսուհետ թքած ունի արևմուտքի կարծիքի վրա, եթե բանը վերաբերվում է իր ներքաղաքական հարցերին, ինչպես նաև իր կենսական շահերի պաշտպանությանը։ Եթե ուզում են իրավահավասարություն, ուրեմն պետք է լինի լիարժեք ու երկկողմանի իրավահավասարություն։
- Պուտինը հետ չի կանգնում «ազգային դավաճաններ»-ի ու 5-րդ շարասյան մասին իր դիրքորոշումից։ Դրանք Ռուսաստանում կան ու իրանց բանը բուրդ ա լինելու (էս հարցով նաև Սոբչակը զպռտաց ու Պուտինը չախեց տեղը տեղին)։
- «Ուկրաինա մենք զորք չենք մտցրել, բայց ես լրիվ հասկանում եմ իմ այն քաղաքացիներին, ովքեր կամավոր մասնակցում են էդ պատերազմին ու իրանք հենց կամավորներ են, ոչ թե վարձկաններ»։ Այլ կերպ ասած՝ Դոնբասծը սլիված չեն անելու։
- Հասկանում ենք որ վիճակը լուրջ ա ու բարդ, հասկանում ենք, որ ավելի ա լարվելու, բայց մենք այլընտրանք չունենք ու մինչև վերջ գնալու ենք։
Շարունակելի...
Կոնստանտին Տեր-Նակալյան