Ի՞նչ է ստացվում գազի լիցքավորման կետերի սեփականատերերը թանկացրել են գազը 20-40 դրամով, շղթայական թանկացել են տաքսիները, բողոքում են գծատերերը ու այսպես իրավիճակը գնալով ավելի կբարդանա ու կլարվի:
«Գազպրոմ Արմենիան» հավաստիացնում է, որ իրենք գազի գինը չեն վերանայել և սակագինը 2013 թվականի օգոստոսից մինչև օրս փոփոխության չի ենթարկվել: Փաստորեն ավտոգազալիցքավորման կետերը հսկայական շահույթ են ստանում, իսկ համապատասխան հանձնաժողովները, մյուս պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում: Հետո խոսում են արդարությունից, օրենքներից ու ժողովրդին ծառայելուց…
Ու՞ր են Հանրային ծառայությունները կարգավորող, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովները…Ինչու՞ են թույլ տալիս այդ սեփականատերերին առիթից օգտվել և գերշահույթներ ստանալ…
Իսկ ԱԺ-ն էլ նման սեփականատերերի գերշահույթները չտեսնելով, միայն ինչ-որ ապտակի հարց է քննարկում, դարձնելով Հայոց հարցը…
Գրեթե նույն վիճակում են հայտնվել բոլոր սննդամթերքների գները, բոլորը փորձում են գերշահույթ ստանալ ինչ գնով ուզում է լինի:
Մինչդեռ շատ արագ և լուրջ արձագանք է պետք, ընդորում օբյեկտիվ…
Ռոբերտ Մելքոնյան