Համաշխարհային քաղաքական թատերաբեմում փաստացի սկսվում է գերտերությունների միջև զանգվածային և տևական բախումների ժամանակաշրջան, որի անմիջական հետևանքները արդեն սկսում են ազդել նաև Հայաստանի վրա: Այդ բախումները դեռևս դրսևորվում են ֆինանսական դաշտում' դրամի արժեզրկման, վալյուտային սպեկուլյացիաների տեսքով և տեղեկատվական դաշտում' խուճապային տրամադրությունների առաջացմամբ:

 

 

Այս պայմաններում' մենք, պիտի սթափ գնահատենք իրավիճակը, չդառնանք գերտերությունների ձեռքի խաղալիքը և ամենակարևորը' չտրվենք խուճապային տրամադրություններին: Միաժամանակ, Հայաստանի և Հայության ճակատագրով մտահոգ Հայորդիները, պետք է սկսեն ինքնակազմակերպվել, որպեսզի կարողանան դիմագրավել սպասվող քաղաքական գործընթացներին:

 

 


Լևոն Ստեփանյան