Բարսելոնայի կենդանաբանական այգիներից մեկում տղամարդը նետվել է առյուծների վանդակը, որտեղ այդ պահի դրությամբ եղել է 3 առյուծ: Շնորհիվ կենդանաբանական այգու աշխատակազմի օպերատիվ աշխատանքի՝ 45-ամյա տղամարդը ողջ է մնացել:
Ամեն ինչ տեղի է ունեցել այգու մյուս այցելուների աչքի առաջ: Տղամարդը հաղթահարել է ցանկապատը և հայտնվել գիշատիչների բնակության տարածքում: Առյուծները բազմաթիվ վնասվածքներ են հասցրել նրան, որից հետո քարշ են տվել տղամարդուն ծառայողական թունելի մոտ: Լսելով ձայները՝ այգու աշխատակիցները արագ ժամանել են դեպքի վայր և քշել կենդանիներին ջրի շիթի օգնությամբ: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվել է կայուն ծանր, մարմնի վրա եղել են բազմաթիվ վերքեր, որոնք գիշատիչները հասցրել են ատամներով և ճանկերով: Ինչն է հանդիսացել տղամարդու նման պահվածքի պատճառը՝ դեռևս պարզ չէ: