Պետք չի խառնվել ընկերներ, Կենտրոնական բանկի կայքի գլխավոր էջի առաջին հոդվածը կարդացի ու միանգամից ամեն ինչ ընկավ իրա տեղը, անհանգստությունը как рукой сняло: Դուք էլ հետևեք գլխավոր դրամատան կայքին, որտեղ ասվում է, որ "«Գալանտուս Արտյուշենկոյի» բույսը կարճ ցողունով (23-35 սմ), սպիտակ, երբեմն բաց դեղնագույն հրապուրիչ ծաղիկներով և բաց կանաչ տերևներով է. ծաղկում է մարտին' ձյան միջից: Հանդիպում է Հայաստանի հարավային և հյուսիսային շրջաններում' կաղնու, բոխու և հաճարենու անտառներում, ցածր և միջին լեռնային գոտիներում":
Բացի այդ մեր Կենտրոնական բանկը երեկվանից ասում է, որ կուրսը 490 է:
Վահրամ Միրաքյան