Քաղաքացիական անհնազանդութան առաջին ամոթխած դեպքերը սկսվել են։ Այսօր Մալաթիաայում մի քանի տասնյակ երթուղային տաքսիների վարորդներ են գործադուլ սկսել ու ինչն է գովելի ու պատկառելի այս հասրակ մարդկանց պարագայում՝ իրենց չեն պահանջումերթուղայինի գինը թանկացնել, իրենք պահանջումեն գազալցակայաններում գազի գինն էժանացնել, առավել ևս, որ երևանում այն մի գին է, իսկմարզերում՝ միանգամայն այլ։


Համաձայնվեք, լրիվ արդարացի ու իրատեսական պահանջ է։ Ինչո՞ւ պետք է մարզերում 170 լինի գազը, իսկ Երևանում՝ 230։ Պատճառաբանում են դոլարի կկուրսի թռիչքային աճով։ Էհ, էդ մարզերի գազալցակայաններում կարո՞ղ ա բնամթերքով են գազի համար վճարում, էդ ո՞նց եղավ, որ իրանց մոտ էդքան չթանկացավ, իսկ Երևանում՝ թանկացավ։


Կա մի ողջապիտ պատճառաբանություն. գազալցակայանների սեփականատերերը գնյին սպեկուլյացիաներով են զբաղվում, ինչի համար մտրակելու ենարժանի ու պետք է ավելի ահագնացնել բողոքի ալիքը, որ էս ժլատ ագահները խելքի գան։


Ասեմ ավելին, մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ զրկանքներ են կրում բոլորը։ Համարյա բոլորը։ Ու ժողովրդի մեծամասնությունը եթե ստիպված է զրկանքներ կրել, թող օլիգարխներն ու հարուստները ևս իրենց մի քիչ նեղություն տան ու փոխանակ մտածեն շահույթը ավելացնելու, կամ էլ պահպանելու մասին,ոչինչ, թող կյանքներում մի անգամ մարդ լինեն ու մի քիչ էլ առանց եկամուտի աշխատեն եթե եպտք է, թեկուզ վնասով։ Բա էսքան տարի է, մեր հաշվին գրպաններն են լցնում, հետո էլ մե-մեծ սկսում են տրիբուններից փրթել, բա դե ձեզ տեսնեմ, հիմա էն պահն է եկել, որ դուք էլ ապացուցեք, որ էս աազգի ջանին կպած վնասակար մոլախոտ չեք։

 

 

Անդրանիկ Իսահակյան