Նավթի գների անկումն ու Ռուսաստանի տնտեսության քայքայումը, ինչքան էլ որոշ Արևմտյան ու ռուս անկախ տնտեսագետներ կապեն էն հեղուկ գազի հետ կամ տեխնոլոգիաների հետ, միևնույնն է՝ շատ հասցեական պատիժ էր՝ ուղղված Պուտինի վարչախմբին։ Սա հենց էն տեսակ որոշումների մի փայլուն օրինակ է, որ կայացնում է Արևմուտքը՝ շատ դանդաղ ու բյուրոկրատական քաշքշուկներից հետո, բայց չափազանց էֆեկտիվ ու հասցեական ։

 

 

Ինձ թվում է՝ ինչ-որ մի պահից Պուտինը գնալու է բանակցությունների, ու հենց տեսնենք՝ հռետորիկայի փոփոխություն Արևմուտքից ("քննարկելու են սանկցիաների վերացման հնարավորությունները" կարգի), նավթի գներն էլ կդադարեն նվազել, Ռուսաստանից դոլարի փախուստն էլ կնվազի։ Այլ տարբերակ Պուտինը, եթե քիչ թե շատ ռացիոնալ է, չունի։ Մարդ ես, սխալ հաշվարկ էր արել, չէր պատկերացրել երևի, որ էս աստիճան հեշտ ու հանգիստ Ռուսաստանի տնտեսության հերը կարան անիծել։

 

 


Մյուս ճանապարհը կործանարար է Ռուսաստանի համար՝ անկանխատեսելի զարգացումներով աշխարհի համար, որի ընթացքում կտուժեն նաև Ռուսաստանի հարևանները ու մենք, եթե ժամանակին չկարանանք Սերժից ազատվել։

 

 

 

Հրայր Մանուկյան