Հիմա Ամերիկայում լույսը բացվում է ու ոչ մեկ խառնված քնից չի արթնանում ու դոլարի կուրսը նայում տեսնելու էսօր ինչքան պակասեց իր ունեցած փողը, ու գրեթե ոչ մեկ բացի դոլարից ուրիշ արտարժույթի անուն անգամ չգիտի: Իսկ մեզ մոտ ու վստահ եմ Ռուսաստանում ավելի շատ, աշխատավայրում դոլար-ռուբլի-դրամ, փողոցում նույն դրամ-դոլար, տրանսպորտի մեջ դրամ-ռուբլի, խանութում գնափոխություն չեն հասցնում անել, դրամ-դոլար, երևի էսօր երազում ճշգրտված փոխարժեքը կտեսնենք, դրամ-դոլար..

 

 


Ու ի դեպ էտ նույն ամերիկացիները էս շիլաշփոթի հիմնական հեղինակներն են: Ու չեմ էլ հասկանում էն մարդկանց, որ ռուբլու ողբերգական վիճակ տեսնելով՝ էլի մնում են անշրջելի ու պնդում, որ հեսա Ռուսաստանը դոլարից կհրաժարվի ու ամերիկացիները իրանց հալը կտեսնեն տենց մի որոշում էլ ոնցոր Աստանայում են կայացրել:

 

 

 

Հակոբ Սաֆարյան