Victoria’s Secret բրենդը հիմնականում ասոցացվում է շքեղ և սեքսուալ մոդելների հետ, ովքեր հսկայական գումարներ են աշխատում: Համաձայն Business Insider հրատարակության՝ այս ընկերության տարեկան վաճառքը հասնում է ավելի քան 6,6 միլիարդ դոլարի, և այս գումարն անընդհատ աճում է: Victoria's Secret-ի «հրեշտակների» կյանքն ուղեկցվում է շքեղությամբ, փառքով և բարձր աշխատավարձով:

 

Այս աղջիկները գեղեցկուհիների շարքից առանձնանում են իրենց յուրահատուկ ֆիզիկական տվյալներով: Առաջին անգամ նրանք աշխարհին ներկայացել են 1997 թվականին, իսկ նրանց ճանաչումը տարեցտարի ավելի է մեծանում: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Victoria's Secret-ի՝ բոլոր ժամանակների ամենասեքսուալ 20 «հրեշտակներին»: