Ինչպես տեղեկացանք «Հայփոստ» ՓԲԸ-ից, «Հայփոստը» և Ռուսաստանի փոստը Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու մասին պայմանագիր են կնքել: Պայմանագրի համաձայն, Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» համակարգի միջոցով կապ են ապահովելու իրենց փոստային բաժանմունքների միջև, որոնց թիվը Ռուսաստանում 44 000 է, Հայաստանում՝ 900:
Հայկական շուկայում նոր այս համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք, նաև հակառակ ուղղությամբ, ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները: Համակարգի շահագործման մեկնարկը նախատեսվում է իրականացնել 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
Լիլիա Գրիգորյան