Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է , որ Թուրքիան երբեք չի անդամակցելու Եվրամիությանը:
Մեդվեդևն ասել է. «Եվրոպայի ճանապարհն ընտրելու մասին ժողովրդին հայտարարած' Կիևի ներկայիս ղեկավարներին Եվրամիությունը մոտ չի թողնում անգամ հեռու դրված աթոռին: Ուկրաինային նայելիս միտքս Թուրքիան է գալիս:

 

 

Թուրքիայի և ԵՄ միջև գործընկերության համաձայնգիրը ստորագրվել է 51 տարի առաջ: Արդյունքում' Թուրքիան դեռևս սպասում է ԵՄ դռան շեմին: Հիշում եմ' ժամանակին ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի այդ թեմայով կատակը. «Ե՞րբ է Ուկրաինան մտնելու ԵՄ: Թուրքիայից հետո: Թուրքիան ե՞րբ է դառնալու ԵՄ անդամ: Երբեք: Ցավալի է, որ Չեռնոմիրդինի այս կատակը շատ լավ ցուցադրում է իրականությունը», -ասել է Մեդվեդևը:

 

 

Վրեժ Հովսեփյան