ՀՀ պետական պարտքը նվազել է, ինչը ցույց է տալիս, որ մարումը ավելին է քան ներգրավված միջոցները: Ըստ պաշտոնական տվյալների տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 414 մլն դոլար,այն պարագայում, երբ տարեսկզբին այն 4 մլրդ 588 մլն դոլար էր։
Եթե 2013-թ ի վերջին արտաքին ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցների ընդհանուր գումարը հասնում էր 3 մլրդ 899 մլն դոլարի, ապա այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 3 մլրդ 703 մլն դոլար։
Պաշտոնական տվյալներից դատելով արտաքին պետական պարտքը 2014թ. 11 ամիսներին նվազել է 196 մլն դոլարով, ինչը արտահայտվել է կառավարության և Կենտրոնական բանկի պարտավորությունների նվազման տեսքով։
Պարտքի նվազման պատճառնն այն է, որ տարվա ընթացքում սպասարկումը գերազանցել է վարկերի ներգրավմանը։
Դավիթ Պետրոսյան