Աշխարհում նավթի գների կտրուկ անկումը հարվածել է այնպիսի հսկայի, ինչպիսին է British Petroleum ընկերությունը: Վերջինիս ղեկավարությունը որոշում է ընդունել, որ պետք է կրճատել աշխատատեղերի քանակը: Դա վերաբերվում է նաև Ադրբեջանի նավթագազային ոլորտում գործունեություն ծավալող BP-ի մասնաճյուղ հանդիսացող "British Petroleum - Azerbaijan" ընկերությանը: Լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանում աշխատանքից մասսայական ազատումներն անխուսափելի կլինեն, եթե նավթի գները շարունակեն անկումը:

 

 

Սարգիս Բալայան