Գոյություն ունեն մի քանի ընդհանուր նշաններ, որոնց շնորհիվ հստակ կարող եք հասկանալ՝ արդյո՞ք տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ:


Տղամարդը ձեր նկատմամբ զգում է սեռական ցանկություն


Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը ձեզ իսկապես ցանկանում է, ապա դուք ունեք սիրված լինելու բոլոր շանսերը: Սեռական ցանկությունը հանդիսանում է զույգերին միավորելու առաջին իմպուլսը: Սակայն միայն դա բավարար չէ լիովին համոզված լինելու համար, որ տղամարդն իրոք ձեզ սիրում է:


Տղամարդը փնտրում է ձեզ հետ հոգևոր շփում


Եթե տղամարդուն հետաքրքրում է ոչ միայն ձեր մարմինն, այլև ձեր ներկայությունը, ուշադրությունը, հաշվի է նստում ձեր կարծիքի հետ, ապա կարելի է ասել, որ այո՛, նա ձեզ սիրում է:


Տղամարդը հեշտությամբ թույլ է տալիս մտնել իր կյանք


Եթե տղամարդն առաջարկում է ապրել միասին, հանդիպումների ժամանակ չի նայում ժամացույցին, որպեսզի ամրագրի այն ժամանակը, որը ձեզ հետ է անցկացրել, ապա նա ձեր հարաբերություններն ընդունում է որպես կյանքի մի մաս: Իսկ դա արդեն անկեղծ սիրո նշան է:


Տղամարդը պատրաստ է հանուն ձեզ զոհողության գնալ


Ցանկացած հարաբերություն թե' տղամարդուց և թե' կնոջից պահանջում է որոշակի զիջումների գնալ: Եթե տղամարդը սիրահարված է և ձեր ներկայությունը թանկ է իր կյանքում, ապա հանուն ձեզ նա կհրաժարվի ոչ միայն իր կյանքի սովորական տեմպից, այլ նույնիսկ՝ ընկերներից:

 

Ամբողջական՝ լսել հոլովակում