Նոր թատերական ներկայացում ,որի նպատակն է մարդկանց վախի մթնոլորտում պահել, ԻՊ-ն աշխարհի աչքին դեմոնիզացնել,չափազանցնել: Ցավոք սա ոչ թե երգիծական ներկայացում է,այլ՝ողբերգություն՝ողբերգություն ի հաշիվ շատերի կյանքի վտանգման: Հիմա էլ 21րդ դարի նոր հրեշը իր թաթերը հասցրել է Ավստրալիա,ԻՊ-ի Դրոշներով զարդարված դերասանները՝այսպես կոչված ահաբեկիչները ,Սիդնեյի սրճարաններից մեկում 20-30 պատանդ են վերցրել,ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները շրջապատել են սրճարանի շենքը,ուղղաթիռներ են պտտվում տարածքում: Իրոք զիլ ներկայացում է.ափսոս,որ անմեղ մարդիկ են դարձել ներկայացման զոհերը: Նպատակն է ասել.-Տեսեք տեսեք,ԻՊ-ն այնքան հզոր և վտանգավոր ահաբեկչական խմբավորում է,որ անգամ Ավստրալիական մայրցամաք է հասցրել իր արյունոտ թաթը: Մեկը լինի ասի,բա ինչու էիք ժամանակին ֆինանսավորում սրանց?միթե սրանք ձեր ձեռնասուններն էին,իսկ հիմա վերահսկողությունից դուրս են եկել?ում եք անհասկացողի տեղ դրել?գոնե Մաքքեյնի հետ Ալ Բաղդադիի թեյախմության նկարը չթողնեիք տարածվեր: Այս արյունոտ ներկայացման նպատակը մարդկանց հոգեբանորեն ճնշելն է,ստիպելը մտածել,որ ԻՊ-ն նոր չարիք է,որի ոչնչացման համար պետք է բոլորը փող ծախսեն և պայքարեն,իսկ ամենավտանգավորն այն է,որ սա թաքնված միտք է,որ տեսեք,ոչ մի երկիր ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ լինելուց,եթե անգամ Ավստրալիա են հասել: Ինչ խոսք պետք է ընդունել,որ լավ ծրագրավորված նախագիժ է ԻՊ-ն,որը կարող է ապակայունացնել աշխարհը,ստեղծել նոր քաոսը: Հ.Գ.Իսկ հնարավոր է,որ մի օր էլ պարզվի,թե ԻՊ-ն այնքան էլ հզոր չէ,ինչքան ներկայացնում են աշխարհին,ասենք ինչպես պարզվեց,որ Սադդամը զանգվածային ոչնչացման զենք չուներ?:

 

 

Տիգրան Մկրտչյան