Գերմանացի մարզիչ Վինֆրիդ Շեֆերը կարծում է, որ իր հայրենակից Մանուել Նոյերը ամենաշատն է արժանի, որպեսզի ստանա 2014 թ. «Ոսկե գնդակը»։ Նշենք, որ մասնագետը ներկայումս մարզում է Ջամայկայի հավաքականը։
-Մանուել Նոյերն առաջինն է «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Նրան է պատկանում աշխարհի առաջնությունում Գերմանիայի հաղթանակի 30 տոկոսը։ Ռոնալդուն աշխարհի առաջնությունում ոչինչ չի հաղթել, իսկ Նոյերը ոչ միայն առաջատարներից էր հավաքականում, այլ նաեւ իր ակումբում։ Նա միայն անհաջող անցկացրեց «Ռեալի» դեմ հանդիպումը,- Շեֆերի խոսքերն է մեջբերում «Goal.com» կայքը։
Ֆուտբոլային հասարակություն