1985թ. դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ, պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։Ազգային ժողով ներկայացված նախագծում, մասնավորապես, ասված էր. «Իր անկումն ապրող Օսմանյան կայսրությունում հայ ժողովուրդը 1915-1922թթ. զոհ դարձավ նոր ժամանակների առաջին ցեղասպանությանը: 1915թ. թուրքական կառավարությունը կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը, քանի որ այդ ժողովրդի ազգային գիտակցությունը դեմ էր առնում բարձրացող թուրքական ազգայնականությանը: Հայկական աղբյուրների համաձայն, մեկևկես միլիոն հայեր սպանվեցին կամ անհետացան աքսորի ճանապարհին կամ տեղահանության վայրերում: Պատգամավորները միշտ էլ հանդես են եկել հայերի ցեղասպանության ճանաչման օգտին, որ այդ հանցագործությունը հիշվի ու դաս ծառայի՝ խանգարելով նրա կրկնությանը»:
Գրիգորյան Ժորա