Ես բազմաթիվ անգամներ գրել եմ ԳՌԱՆՏԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ արատավոր երևույթի մասին։ Շատ տարբեր երկրներ, բազմաթիվ տարաբնույթ անվանումներով և կաշառկերությսն նրբագույն մեթեդներ կիրառելով հավաքագրում են իրենց հետաքրքրության նշանակետ հանդիսացող պետության քաղաքացիներին և ուղղորդում են նրանց գործունեությունը իրենց այս կամ այն շահը սպասարկելու համար։

 

 

Այդ անձանց նմանատիպ գործունեությունը առաջին հայացքից անմեղ է թվում և քրեապես հետապնդելի ոչ մի տարր իր մեջ չի պարունակում։ Սակայն նրանց գործունեությունը խորազնին ուսումնասիրելուց ու գռանտ տրամադրող երկրի շահերի հետ համադրելուց ակնհայտ է դառնում որ այդ մարդիկ ահավոր վատ բան են կատարում իրենց երկրի համար դառնալով օտար պետության հինգերորդ շարասյան զինվորը։

 

 


Ահա այս հստակ սահմանումից հետո կարդացեք ստորև բերվող հոդվածը ու տեսեք մարդը ինչ է ասում։ Թուրքիայի դեպքում շատ ակնհայտ է նրա կողմից մեր երկրում ստեղծված հինգերորդ շարասյան նպատակները որովհետև Թուրքիան մեզ բարեկան և կամ էլ մեր նկատմամբ անտարբեր պահվածք ունեցող երկիր չես համարի։
Հայտնի հայկական առածը ասում է՝
Եզը երդիկից կարելի է հանել եթե գողը տանից է։

 

 

 

Համլետ Աբրահամյան