Մարդիկ մշտապես ասում են այն, թե ուզում են «ամեն ինչ սկսել նորից»: Սակայն քչերն են այդ քայլին դիմում: Նրանք, չգիտես ինչու, կարծում են, թե նոր տուն տեղափոխվելը, աշխատանքի կամ սիրուհու փոփոխությունը ամեն բան կվերափոխի: Բայց դու հո գիտես, թե դա ինչ բան է' իսկապես ամեն ինչ նորից սկսելը: Կարգի բերել ամբողջը, կետ առ կետ:

 

 

Մաքրվել: Դա նույնն է, թե որոշես գնալ մենաստան և այրես քո բոլոր իրերը: Կանգնես ու դիտես, թե ինչպես է ծուխ դառնում ամբողջը, ինչը քեզ կապում էր նախկին կյանքի հետ: Եվ երբ անցյալդ կվերածվի մոխրի, ահա այդ ժամանակ էլ կարող ես ամեն ինչ սկսել նորից: Քեզ համար նոր նպատակներ մտածել: Նոր ցանկություններ: Հասկանալ' ինչն է քո ուժերի սահմաններում և ինչն' արդեն ոչ:

ՎԵԼ ՄԸՔԴԵՐՄԻԴ

 

 

Հովիկ Չարխչյան