Դուք ծխող եք և ծխելը թողնելու բազմաթիվ փորձերը պսակվել են անհաջողությամբ: Եթե, այո, ապա ծխողների համար մասնագետները մշակել են այն թողնելու յուրահատուկ մեթոդ: Այն կոչել են խրախուսանքների մեթոդ: Ըստ գիտնականների խմբի յուրաքանչյուր ծխող պետք է իրեն խրախուսի որևէ բանով,ա մեն չծխած ծխախոտի դիմաց:

 


Այսպիսով մասնագետները, խորհուրդ են տալիս նախ թղթի վրա գրե, թե որ օրվանից ու որ ժամից եք սկսում ծխելը թողնելու գործը: Այնուհետև, եթե օրինակ ծխում եք օրը 20 հատ, ամեն չծխած ծխախոտի դիմաց ձեզ մի նվեր արեք՝ շոկոլադ կամ մի կտոր համեղ բլիթ՝ ով, ինչ սիրում է: Ըստ մասնագետների, շատ կարևոր է, որպեսզի դուք ծրագրեք ծխելը թողնելու գործընթացը ու պարտադիր հետևեք ձեր օրակարգի բոլոր ցուցումներին:

 

 


Հաջորդ արդյունավետ քայլը, համաձայն գիտնականների ծխելը թողնելու մասին ընկերներին ու բարեկամներին տեղեկացնելն է: Նրանք պետք է ձեզ օգնեն ու խրախուսեն այդ գործում: Գիտնականները խորհուրդ են տալիս նաև այցելել խմբակներ կամ կիսվել ձեր հաջողություններով «բախտի ընկերների» հետ:

 

 


Միաժամանակ մասնագետները նշում են, որ ամեն անգամ, երբ ցանկանում եք վառել հաջորդ ծխախոտը դրա փոխարեն ինչ-որ բան ուտել: Դրական է ազդում նաև ֆիտնես-սրահ այցելությունը: Ծանր ֆիզիկական վարժությունները մոռացության են մատնում ծխելու ցանկությունը:
Կան մասնագետներ, սակայն որոնք համարում եմ, որ ծխելու թողնելու միակ ձևը կտրուկ է և հանկարծակի. Ուղղակի ծխախոտի տուփը գցում եք աղբարկղը և այլևս երբեք չեք գնում ծխախոտ: Թե որ տարբերակն է առավել արդյունավետ թերևս կարող են ասել միայն ծխելը թողնել ցանկացողները: