Կանայք շատախոս են, նրանք չեն փակում բերանը անգամ մեկ րոպեով: Այս կարծիքը համատարած է: Բոլոր ամսագրերն ու հետազոտությունները պնդում են՝ կանայք խոսում են գրեթե 3 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: Ուսումնասիրությունները փաստում են, որ կանայք մեկ օրվա ընթացքում արտասանում են 20 հազար բառ, իսկ ահա տղամարդիկ 7000:

 

 


Սակայն ամերիկացի գիտնականների հետազոտությունը այլ բան է ցույց տալիս: 73 երեխայի հետ անցկացված փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ աղջիկները ավելի շատ են բառեր օգտագործում, սակայն տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Ավելին, մեծահասակների շրջանում անցկացված հետազոտությունը պարզել է, որ հաճախ տղամարդիկ ավելի շատ են խոսում:

 

 


Բայց, այստեղ կա մի բայց: Ըստ հետազոտության, իմաստային առումով կանայք պակաս բովանդակալից են խոսում, քան տղամարդիկ: Այսինքն նույն բառաքանակը հետազոտելիս գիտնականները եզրակացրել են, որ կանայք հաճախ նույն միտքը կամ իմաստը արտահայտելու համար օգտագործում 2-3 անգամ ավելի շատ բառ, քան տղամարդիկ: