Մանրէներից մահացությունը 21-րդ դարի կեսին գերազանցելու է քաղցկեղից մահացության ցուցանիշները: Մինչև 2050 թվականը, ըստ ուսումնասիրության հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների տարեկան զոհերի թիվը հասնելու է 10 միլիոնի: Այժմ այդ ցուցանիշը 700 հազար է: Պատճառը հակաբիոտիկների օրեցօր նվազող արդյունավետությունն է: Մի շարք մանրէներ ձեռք են բերել դիմադրողականություն գործող հակաբիոտիկների նկատմամաբ: Պարզ ասած՝ դրանք ուղղակի չեն օգնում:
Մասնավորապես աղիքային ցուպիկի, տուբերկուլյոզի և մալարիայի դեպքում:
Ըստ հաշվարկների, այս նոր մարտահրավերին դիմակայելու, համաշխարհային տնտեսությունը պետք է կրի 100 տրիլիոն դոլարի վնաս: