Մերլին Մոնրոյի հսկա արձանը զարդարել է Չիկագոյի փողոցներից մեկը: Արձանի բարձրությունը հասնում է գրեթե 8 մետրի, իսկ քաշը՝ 34,000 ֆունտ:
Այս արձանը կանգնեցնելու համար հեղինակ Սյուարդ Ջոնսոնը դերասանուհու համար ընտրել է, ըստ էության, ամենահայտնի դիրքը «Յոթերորդ օրվա ջղաձգությունը» ֆիլմից, երբ նյույորքյան մետրոյի վինտիլիացիոն համակարգի օդի զանգվածը ծածանում է գլխավոր հերոսուհու ճերմակ հանդերձը:
Այդ ֆիլմից արված լուսանկարը բազմամիլիոն տարբերակներով շրջանառվել է ամբողջ աշխարհով: Չիկագոյի բնակչությունը մեծ խանդավառությամբ է ընդունել այս ստեղծագործությունը: