Իմ համոզմամբ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը տապալվեց հիմնականում հետևյալ պատճառով.
Ղազախստանը և Բելառուսը, որոնք իսկզբանե խոչնդոտում էին Հայաստանի անդամկցությունը, այժմ օգտագործելով Ռուսաստանի և Պուտինի համար ստեղծված բարդ և իրենց համար բավականին նպաստավոր իրադրությունը կարողացան Մոսկվային թելադրել իրենց կամքը:
Բանն այն է, որ Լուկաշենկոն և Նազարբաևը, որոնք տրամաբանորեն չեն ցանկանում կախվածության մեջ լինել Մոսկվայից, օրինաչափորեն չէին կարող նաև համակերպվել այն մտքի հետ, որ իրենց հետ մի ալլիանսում լինելու է Ռուսաստանի կամակատար հանդիսացող Հայաստանը, որը միության հետ կապված յուրաքանչյուր վիճարկելի ռազմավարական խնդրի դեպքում անկասկած պետք է քվեարկեր այնպես, ինչպես Ռուսասանին էր ձեռնտու:
Իսկ հիմա Բելառուսը և Ղազախստանը տարբեր կարևորագույն հարցերի վերաբերյալ կարող են օգտագործել իրենց վետոյի իրավունքը և քվեարկությամբ տապալել Ռուսաստանի կողմից առաջարկվող կամ թելադրվող յուրաքանչյուր նախագիծ:
Կարպիս Փաշոյան