Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասացի՝ կասկած չունեմ, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ տեղի ունեցած, ինչպես նաեւ վերջին շրջանի հայտնի քաղաքական հարձակումները հրահանգավորել է անձամբ Սերժ Սարգսյանը:
Արձանագրեցի նաեւ, որ իշխանությունն ունի դեպքերը բացահայտելու բոլոր լծակները եւ այդ լծակների չօգտագործումը վկայում է. հարձակումներն իրականացվում են բարձրագույն հրահանգավորմամբ: Ո՛չ բռնությանը:
Նիկոլ Փաշինյան