Էդվարդ Նալբանդյան: «Բազելում կայացած ճեպազրույցի ժամանակ ես ասացի, որ միգուցե Բազելի հայտարարության մեջ համանախագահների կողմից ընտրված դիվանագիտական, այն ժամանակ էլ ասացի, հիմա էլ կկրկնեմ' դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար:


Հիմա' Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարությամբ, շփման գծում իրավիճակի նոր սրմամբ ևս մեկ անգամ հաստատվում է այն, որ իսկապես այդ լեզուն ըմբռնելի չէ Բաքվի համար։


Կարծում եմ՝ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն»:

 

 

Սասուն Հովհաննիսյան