Կա մի սահման, որից անցնելը պետք չէ, դրանք սրբություններ են և ենթական չեն քննարկման, ծեծի, արհամարանքի: Կան արժեքներ, որոնք բացարձակ են, օրինակ՝ ծնողը, երբեք չես ընկալի քո ծնողներին որպես զուտ ֆիզիկական անձերի, որոնք ունեն իրավունքներ և պարտականություններ, երբեք չես ընկալի քո երեխային, որպես օրինակ կենսաբանական էակների և այլն: Ուզում եմ ասել՝ ամեն բան չէ, որ կարելի է քննարկել, քաղաքական պայքարի մեջ ներքաշել, օգտագործել սեփական շահերի համար: Մեր ազգի համար իր ծնողի և երեխայի նման սիրելի պետք է լինի պետությունը, բանակը, ազատամարտիկը, որոնց չի կարելի ՕԳՏԱԳՈՐԾԵԼ, նրանց պետք է պաշտել, սիրել. օգնել ուրիշ ոչինչ: Իսկ տեքստի սկզբում գրածս նախադասության մեջ օգտագործել էի սահման բառը, որին մենք արդեն մոտենում ենք, դա կլինի զարգացումից կործանման արանքում գտնովող մեր Ռուբիկոն գետը, եթե անցանք, այլևս հետ չենք գա:

 

 

Զոհրապ Եգանյան