Երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և համագործակցության առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու բազմաթիվ հարցեր:


Հաղորդագրությունում նշվում է, որ մեր պատվիրակությունը բարձրացրել է նաև ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս հարցին իպատասխան վրացական կողմը խոստացել է, որ մինչև 2015 թ. առաջին եռամսյակի ավարտն բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար:


Թերևս այս հարցը մեր քաղաքացիներին մտահոգող առանցքային հարցերից էր: Հուսանք, որ վերանայումից հետո կստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ Վրաստանում ավելի երկար մնալու և սեզոնային բիզնես կազմակերպելու համար:

 

 

Վաչագան Գևորգյան