Համաձայն հարավաֆրիկյան Sunday Independent հրատարակության հաղորդման՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի նյութական կարողությունների մի պատկառելի զանգված 2011թ. գարնան և ամռան ընթացքում՝ դեռևս նրա կենդանության օրոք, տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն:
Խոսքը միլիարդավոր դոլարների, մի քանի տոննա ոսկու, 6 մլն կարատ թանկարժեք քարերի և այլ հսկայածավալ հարստության մասին է, որը դուրս է բերվել Լիբիայից ինքնաթիռների միջոցով՝ Տրիպոլիից Հարավաֆրիկյան Հանրապետություն իրականացված 62 չվերթների ընթացքում:
Արմեն Պետրոսյան