Ըստ Germanwatch-ի The Climate Change Performance Index դասիչի աշխարհի ամենաէկոլոգիական պետություն ճանաչվել է Դանիան: Առաջատար հնգյակում են նաև' Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Կիպրոսն ու Շվեդիան: Աշխարհում էկոլոգիական իմաստով առավել վտանգավոր երկրներն են' Ավստրալիան, Սաուդյան Արաբիան Ղազախստանը, Կանադան, Ավստրալիան ու Իրանը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նույնպես գտնվում են ռիսկային երկրների շարքում: Հայաստանը դասիչում չի ներառվել: Հիշեցնենք, որ The Climate Change Performance Index-ը կազմվում է աշխարհի հիսունութ երկրների շարքում և հաշվի են առնվում մի շարք ֆակտորներ, ինչպես օրինակ էկո մաքուր էներգիայի արտադրությունը մթնոլորտ վնասակար արտանետումների քանակը, համաշխարհային կլիմայի վրա ունեցած բացասական ազդեցությունը և այլն:

 

 

 Գևորգ Գրիգորյան