Կառավարությունը մտադիր է վաղը Շիրակ օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետական վճարումից:
Մասնավորապես Գործադիրի հիմնավորման մեջ ասվում է, որ արդյունավետորեն կխրախուսվի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումը և արդիականացումը: Կանխատեսվում է նաև որ բարեփոխման արդյունքում կխրախուսվի արտահանման ծախսերի նվազումը և արտահանման խթանումը:
Գործադիրն այս քայլին է գնում, հաշվի առնելով Քութաիսի միջազգային օդանավակայինի օրինակը: Այս քայլով ակնկալվում է նաև ավելացնել արտահանման ծավալները:
Հիշեցնենք, որ Շիրակ» օդանավակայանից վերջին 3 տարիներին օգտվում է տարեկան 60-70 հազար ուղևոր, որոնց վճարած պետական տուրքը կազմում է մոտավորապես 350 միլիոն դրամ:
Տիգրան Խաչիկյան