Կառավարության որոշմամբ այսօրվանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորները չեն վճարի ելքի համար պետական տուրք: Այսպիսի քայլ արվել է Քուաիսի միջազգային օդանավակայանում, ինչ և օրինակ է ծառայել մեր երկրի համար:


Գործադիրի հրահանգով պետական տուրքից կազատվեն են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և այլ սոցիալական խմբի անձինք:

Կառավարությունն այս քայլը հիմնավորում է հետևյալ կերպ. «Արդյունավետորեն կխրախուսվի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումը և արդիականացումը: Ակնկալվում է նաև, որ բարեփոխման արդյունքում կխրախուսվի արտահանման ծախսերի նվազումը և արտահանման խթանումը»:


Այս քայլը նաև խթան կհանդիսանա արտահանման ծավալների ավելացման համար: Վերջին տվյալներով «Շիրակ» օդանավակայանից վերջին 3 տարիներին օգտվում է տարեկան 60-70 հազար ուղևոր, որոնց վճարած պետական տուրքը կազմում է մոտավորապես 350 միլիոն դրամ:

 

 

Անի Սանոսյան